Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 34 տարեկան: Լուսինեն սիրում է իր տարեդարձը, սակայն չի սիրում այն նշել աղմկոտ, քանի որ տարեդարձի ամենամեծ ուրախությունը պայմանավորված է շնորհավորանքների և բարեմաղթանքների այն տեղատարափով, որոնք լինում են այդ օրը:)

ESem.am-ի հետ զրույցի պահին հաղորդավարուհին պատրաստվում էր գնալ այն անակնկալ հավաքույթին, որն իր համար կազմակերպել են ընկերուհիները: «Արդեն տասնյոթ տարի է, ինչ ընկերուհիներս տարեդարձիս օրն ինձ ինչ-որ տեղ են հրավիրում: Հաճելի ավանդույթ է դարձել:) Նախորդ տարի նրանցից մեկի տանն էին հավաքույթ կազմակերպել, այս տարի ակումբ են հրավիրել»,- ասաց Լուսինեն, ով երեկոյան արդեն տանը կլինի և ընտանիքի անդամների, բարեկամների հետ կշարունակի տոնել իր տարեդարձը:

 

Շարունակությունը՝ այստեղ: