Life.panorama.am-ը գրում է.

 

Հին Ռուսիայում երկար մազերը յուրաքանչյուր աղջկա արտաքինի անքակտելի մասն էին: Ամուսնությունից առաջ երիտասարդ աղջիկներին ուղղակի պարտադրում էին երկար հյուս ունենալ, իսկ ամուսնությունից հետո արդեն կինը հավաքում էր մազերը ի նշան նրա, որ ինքն արդեն ազատ չէ:

 

Կանանց և տղամարդկանց ենթագիտակցության մեջ երկար ծամերն արմատավորվել են որպես տղամարդուն դուր գալու և գրավելու միջոց: Կարճ մազերով կանայք, որպես կանոն, իրենց կարիերայով և աշխատանքով տարված կանայք են, որոնք չեն մտահոգվում տղամարդուն դուր գալու հարցով:

 

Երկար մազերի նկատմամբ տղամարդկանց սերը պայմանավորված է նաև նրանով, որ երկար ծամերը միշտ նրբություն և կանացիություն են հաղորդում կնոջ կերպարին: Բացի այդ' շատ տղամարդկանց կարծիքով' կարճ մազեր ունեցող կանայք ավելի շատ նման են տղաներին և նրանց սիրահետելու ցանկություն գրեթե չի առաջանում: