Tert.am-ը գրում է.
Կանադացի հետազոտողները կանխատեսել են, որ միջնադարյան Եվրոպայում մարդկության պատմության մեջ ժանտախտի 2 խոշորագույն համաճարակի առաջացման պատճառ դարձած վիրուսներից մեկը կարող է նորից վերադառնալ։
Ինչպես նշում է Взгляд-ը, Օնտարիոյում գտնվող Մաքմասթերս համալսարանի գիտնականները ԴՆԹ-ի անալիզ են անցկացրել ժանտախտի վիրուսի համար, որը հնարավոր էր եղել ստանալ համաճարակի 2 զոհերի ատամներից։ Արդյունքում նրանք պարզել են, որ միջնադարում «Սև մահվան» (ժանտախտի տեսակ) առաջացման բակտերիան դարեր անց կարող է նորից ի հայտ գալ։
«Եթե այդ բակտերիան ինչ-որ նոր ձևով հայտնվի մարդկանց մոտ, ապա դա նշանակում է, որ մենք կունենանք մարդկային մեծ կորուստներ»,-ասել է հետազոտողներից մեկը՝ Հենդրիկ Պոյնարը։
Նա նաև հավելել է, որ վտանգավոր վիրուսակիրներից են սև առնետները։