1957 թ. մայիսի 28-ին ԱՄՆ-ում հիմնադրվել է ԱՄՆ ազգային ձայնագրության ակադեմիան, որը կազմակերպում է երաժշտական ամենախոշոր՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն անցկացվում է հունվարի 26-ին: Երաժշտական անդրադարձ է կատարել Woman.ru-ն՝ «Գրեմմի ծնունդից» մինչև աստղերի ամենասարսափելի զգեստները, որոնցով ներկայացել են հանրահայտ մարդիկ:
Մրցանակաբաշխութան ստեղծման առաջին օրվանից մրցանակը տրվում էր 108 անվանակարգերում: 2011-ից այդ թիվը նվազել է՝ հասնելով 78-ի: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1959 թ.: Տարվա երգ է համարվել Դոմենիկո Մոդունյոյի Nel Blu Dip Into Blue երգը:
«Գրեմիի» ամենամեծ քանակությունը՝ 60, պատկանում է Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբին: Տղամարդ երգիչներից ռեկորդն այս առումով պատկանում է Սթիվի Ուանդերին՝ 22 մրցանակ: «Գրեմմիի» ամենաերիտասարդ տիրուհին Լի Էնն Ռայմսն է, ով իր մրցանակը ստացել է 14 տարեկանում: Ամենատարեց մրցանակակիրը Ջորջ Բերնսն է՝ 91 տարեկանում:
Մրցանակաբաշխությանը յուրօրինակ հետաքրքրություն են տվել նաև աստեղերի տարօրինակ հագուստները: