Tert.am-ը գրում է.

 

Նորվեգիայի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ ցանկացած տարիքում ավելի մոռացկոտ են, քան կանայք: Հետազոտությունների մանրամասները հրապարակվել են գիտական BMC Psychology ամսագրում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

 

Այդ փաստն ապացուցելու համար գիտնականները 2006թ.-ից մինչև 2008թ.-ը հետազոտել են 50.000 մարդու: Արդյունքում՝ պարզվել է, որ տղամարդկանց առավել դժվար են հիշում անուններ, տարեթվեր և այլ մանրամասներ, քան՝ կանայք:

 

Անուններ հիշելու դժվարություն է ունեցել հարցաթերթիկ լրացրած տղամարդկանց 89,7%-ը, կանանց՝ 86,5%-ը: Տարեթվեր հիշելուդժվարություն է ունեցել տղամարդկանց 74,9%-ը և գեղեցիկ սեռի 64,7%-ը:

 

Գիտնականների կարծիքով՝ տդամարդկանց մոռացկոտությունը կարող է մի շարք հիվանդությունների՝ արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների, ֆիզիկական անգործության և ծխելու հետևանք լինել: