Tert.am-ը գրում է.
Apple ընկերությունը հնարավոր է մեծ էկրանով iPhone-ի 2 մոդել թողարկի 2014-ի երկրորդ կեսին, հայտնում է The Wall Street Journal-ը' վկայակոչելով իր աղբյուրը:
Ըստ այդմ' մոդելներից մեկը կունենա ավելի քան 4,5 մատնաչափ անկյունագծով էկրան, երկրորդ iPhone-ը՝ ավելի քան 5 մատնաչափ անկյունագծով էկրան:
Ներկա դրությամբ Apple-ի ամենամեծ էկրանով սմարթֆոնը iPhone 5-ն է՝ 4 մատնաչափ անկյունագծով:
iPhone-ի 2 նոր մոդելների էկրանները կոր չեն լինի: Apple-ը մեկնաբանություններից հրաժարվել է: