ԱՄՆ-ի բնակիչ Ջոն Սիսնան անընդհատ սնվել է միայն Mc Donalds-ի «fast food»-ով : Մեզ հայտնի է, որ «fast food»-ը գիրացնում է: Ջոնը հաշվել է կալորիաները որոնք չեն անցել 2000-ի սահմանը : Նա պատվիրել է տարբեր ուտեստներ, որոնց կալորիաների քանակը իրար գումարելով 2000-ից քիչ է եղել :
Հաճախ օգտագործել է բուրգերներ և կաթնային կոկտեյլներ: Երբեմն նա կերել է միայն բանջարեղենային աղցաններ և հրաժարվել է գազավորված ըմպելիքներից:
Այս սննդակարգի օգնությամբ ամերիկացին 3 ամսվա ընթացքում նիհարել է 17 կիլոգրամով : Խոլեստերինի քանակությունը նվազել է 249-ից մինչև 170 : Ջոնը օրական 45 րոպե քայլել է:
«Mc Donalds-ը մեզ չի գիրացնում , մենք ենք մեղավոր , որովհետև չենք կարողանում կառավարել մեր ախորժակը» - ասել է Սիսնան: