Ռոք-Ն-Ռոլը լավ բան է գոնե նրանով, որ ինձ նման մարդը կարող է հանրաճանաչ դառնալ:
Հանրաճանաչությունը գրավում է հոգեկան հիվանդներին: Արքայադուստր Դիանան, Ջիանի Վերսաչին, Ջոն Լենոնը, Մայքլ Ջեքսոնը' նրանք բոլորը սպանվել են: Ես երբեք թիկնապահներ չեմ ունեցել' մինչև Ջիանիի մահը:
Իմ ստեղծագործական գործունեության որոշ կողմեր երբեմն վախեցնում են ինձ. օրինակ' երբ գիտակցում եմ, որ երաժշտությունս ինձանից երկար կապրի:
Այո, ես թմրանյութեր եմ օգտագործել, ես տոնաններով ծաղիկներ եմ գնում և անհեթեթ հագուստ եմ կրում, բայց ես միշտ գիտեի, թե ինչի համար եմ լույս աշխարհ եկել: Տվեք այդ նույն հարցը Ջասթին Բիբերին կամ Լինդսի Լոհանին, և կտեսնեք, որ իրենք ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ են անում և ինչի համար: Ես խղճում եմ նրանց, քանի որ նրանք կորել են իրենք իրենց մեջ և անգամ չեն էլ գիտակցում դա:
Ես ատում եմ հանրաճանաչությունը, այն ալկոհոլի նման մի բան է. եթե արբած ես դրանով, էլի ես ցանկանում:
Շարունակությունը՝ այստեղ: