Life.panorama.am-ը գրում է.
10 տարի տևած հետազոտությունը գիտնականների թույլ է տվել ապացուցել, որ խաչբառեր և հանելուկներ լուծելը դրական ազդեցություն է ունենում տարեց մարդկանց ուղեղի վրա:
Հետազոտությանը մասնակցել է 2800 կամավոր: Նրանք միջին տարիքը 74 էր: Մասնակիցներին բաժանել են 4 խմբի: Առաջին խմբի անդամները մարզում էին ինֆորմացիան ընկալելու և կենտրոնանալու արագությունը, երկրորդ խմուբը' հիշողությունը, երրորդը' տրամաբանորեն մտածելու կարողությունը, իսկ չորրորդը' ստուգիչ խումբն էր:
Առաջին երեք խմբի ներկայացուցիչները լուծել են զանազան խաչբառեր, հանելուկներ և գլուխկոտրուկներ:
Նրանք բոլորը վեց շաբաթ անցել են այս դասընթացը' 10 պարապմունք' 60-70 րոպե տևողությամբ: Դրանից հետո գիտնականները 10 տարի հետևել են մասնակիցներին: Արդյունքնում մասնակիցների 60%-ը նշել է, որ նրանք ավելի հեշտ են հաղթահարում ամենօրյա գործերը: Չորրորդ խմբում նրանց թիվը կազմում էր 49%: