Բրիտանացի գիտնականները և ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել են այն պետությունների ցուցակը, որոնք գլոբալ տաքացման ամենամեծ «մեղավորներից» են: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:

 

Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի նոր զեկույցում նշվում է, որ անցած դարի 50-ական թվականներից օդի ջերմաստիճանը բարձրացել է աննախադեպ չափերով: Ջերմաստիճանը մեր երկրի վրա «զգում» է բավականին մեծ տատանումներ՝ ինչպես ժամանակի մեջ, այնպես էլ տարածության։

 

Գլոբալ տաքացման պատճառներն առավել մանրամասն ուսումնասիրելու արդյունքում' փորձագետներն առանձնացրել են երկրներ, որոնք առավել շատ են նպաստել այս հիմնախնդրի խորացմանը:

 

1-ին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ն, 2-րդ տեղում է Չինաստանը, 3-րդ տեղում է Ռուսաստանը, 4-րդ հորիզոնականը միմյանց միջև կիսում են Բրազիլիան և Հնդկաստանը, իսկ 5-րդ տեղը սահմանափակում են Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Գլոբալ տաքացման փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի են ավելանում։ 20-րդ դարի ընթացքում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 1°C։ Սա բավականին շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո, Երկրի ջերմաստիճանը, սովորաբար, տաքանում է ընդամենը 4-5° C։