Կանայք գեղեցիկ են՝ անկախ տարիքից, մարմնի կառուցվածքից ու մասնագիտությունից… Շատերն այդպիսին ծնվում են, շատերն՝ այդպիսին դառնում… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը անչափ կանացի և նույնքան գեղեցիկ, միշտ ժպտադեմ երգչուհի Նառան է, ով երբեք չի զլանում ու խուսափում անկեղծանալուց… Նրա հետ կխոսենք գործունեության, անձնական կյանքի և դրա համար արված զոհաբերությունների մասին…

 

-Ինչո՞ւ եք այսօր քիչ երևում հեռուստաէկրաններից:


-Ես իմ ասելիքը երգի, տեսահոլովակի միջոցով եմ տեղ հասցնում: Նախորդ տարի երկու տեսահոլովակ նկարահանեցի… Իսկ հեռուստատեսությամբ այսօր երաժշտական հաղորդումներ այնքան էլ չկան, որպեսզի մասնակցեմ: Երգիչը նման հաղորդումների պետք է մասնակցի… Ընդհանրապես, ճիշտ կլինի՝ ամեն մասնագետ իր գործով զբաղվի: Եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի, մեր երկրի վիճակն ավելի լավ կլինի…

 

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ այսօր մեծամասնությունն իր տեղում չի, մարդիկ զբաղվում են նրանով, ինչով հասցնում են…


-Գիտեք, չենք կարող մարդկանց մեղադրել: Այսօր բոլորի սոցիալական վիճակն էլ ծանր է, նրանք այդ ձևով նաև վարձատրվում են, որն իրենց պետք է… Բայց ցանկալի է, որ ամեն մարդ իր տեղում լինի…

 

-Այդ բարձիթողի վիճակից կարող ենք մասնագիտական որակի կորուստ ունենալ, համաձայն չե՞ք:

 

-Ինչ լինում է, հետագայում հենց իրենց է լինում, առաջին տուժողն իրենք են լինում…

 

-Նառա, տարին նոր է սկսվել: Արդեն որոշե՞լ եք այս տարվա ձեր անելիքները:


-Ճիշտն ասած՝ երկու օր առաջ եմ վերադարձել Երևան: Հիմա հանդիպում եմ ընկերներիս, հարազատներիս, որոնց նոր տարուն չեմ տեսել: Իհարկե, այնուհետև կանցնեմ իմ գործերին…

 

-Իսկ որտե՞ղ էիք:

 

-Բեյրութում, ես նաև այնտեղ եմ ապրում:

 

-Ձեր ամուսնու հայրենիքո՞ւմ:


-Այո…

 

-Մի՞շտ եք Ամանորն այնտեղ անցկացնում:


-Ոչ, բայց միշտ դրսում եմ անցկացնում, նախընտրում եմ ավելի տաք երկրներ… Ամուսնուս մայրն էր մահացել, առաջին նոր տարին էր, նախընտրեցի այնտեղ լինել… Բայց ամեն դեպքում նոր տարին Երևանում չեմ անցկացնում, տուն-տունիկ խաղալ չեմ սիրում…

 

Շարունակությունը` այստեղ: