Երգչուհի Ելենա Վաենգան բարկացել է Անդրեյ Մալախովի Пусть Говорят հաղորդման պատճառով, որը նվիրված է եղել «Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհի Ժաննա Ֆրիսկեին:
«Հետաքրքիր է՝ եթե Մալախովի մոտ էլ միևնույն հիվանդությունը ախտորոշվեր, այդ դեպքու ՞մ էլ նա, արագ հաղորդում պատրաստելով, եթեր դուրս կգար «Անդրյուշա ժիվի» նշանաբանի ներքո: Չէ ՞ որ Ժաննայի հարազատներն ու մտերիմները խնդրել էին հանգիստ թողնել իրենց և միայն աղոթել նրա համար»,- իր պաշտոնական կայքում հայտարարել է երգչուհին:
Վաենգան նշել է, որ ինքը դեմ չէ միջոցների հայթայթմանը, սակայն չի ցանկանում, որ Ֆրիսկեի հիվանդությունը վերածվի շոուի:
Շարունակությունը` այստեղ: