Tert.am-ը գրում է.

 

Ֆրանսիացի մասնագետները ստեղծել են նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը տեքստային հաղորդագրության օրինակով որոշակի հոտեր ուղարկել իր ընկերներին։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ophone կոչվող նորույթի հեղինակներն այսպիսով ցանկանում են մարդկանց միջև հոտառական հեռահաղորդակցություն հաստատել։

Այն իրենից ներկայացնում է մի չիպ, որը կարելի է դնել iPhone-ի մեջ։ Դրա արտառոց գործառույթը հնարավոր է ակտիվացնել oTracks կոչվող հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս oPhone ունեցող ընկերոջը ցանկացած բույր ուղարկել, ինչի համար բավական է միայն մի կոճակ սեղմել։
oPhone-ի վերջնական տարբերակը կներկայացվի այս տարվա վերջին։