Արամ Ղարաբեկյանի աճյունը մինչեւ շաբաթվա վերջը կտեղափոխեն Հայաստան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ մաեստրոն հանկարծամահ էր եղել հունվարի 11-ին' 57 տարեկան հասակում: Ղարաբեկյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունները կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: