Հարսանյաց «զգեստ-մարդասպանը» դաժան հաշվեհարդար էր տեսել նորահարսի հետ:

Կանադայի Ռոդոն քաղաքում կազմակերպված հարսանեկան արարողության ընթացքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: 30-ամյա Մարիա Պանտազոպուլոսը ցանկացել է լուսանկարվել ջրվեժի մոտ, բայց ոտքը սայթաքել է և ընկել ջուրը։ Հարսանեկան զգեստը ջրից ծանրացել է ու կնոջը ներքև քաշել։

Մարիայի լուսանկարիչը՝ Լուիս Պագակիսը, փաստում է, որ կինն ինքնակամ է ջուր մտել։ Լուսանկարիչը փորձել է օգնել կնոջը, բայց չի կարողացել: Մահացածի մարմինը գտել են մի քանի ժամ անց՝ Dorwin Falls այգու մոտակայքում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը: