Կանադական նոր ուսումնասիրությունը հուշում է, որ լայն կիրառում գտած դպրոցական առողջապահական ծրագրերը կարող են շահավետ լինել երեխաների համար և´ տանը, և´ դպրոցում:
Դպրոցներում երկարօրյա ֆիթնեսի աշխատակիցներ վարձելուց հետո նկատվել է երեխաների օրական ֆիզիկական ակտիվության աճ, ինչպես շաբաթվա օրերին, այնպես էլ՝ հանգստյան:
Փոլ Վյուջելերսի խոսքերով՝ սա ապացուցում է, որ եթե դպրոցական առողջապահական ծրագրերը ճիշտ մատուցվեն, ապա երեխաները ակտիվ կլինեն ոչ միայն դպրոցում' ուսուցիչների հսկողության տակ, այլև կշարունակեն պարապել տանը և կգիտակցեն, որ իրենց առողջության համար շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը:
Նա անց է կացրել ուսումնասիրություն Հանրային առողջության Ալբերտա համալսարանում:
Այս դպրոցական ծրագրերը, որոնց նպատակն էր նպաստել ֆիթնեսի տարածումը և կրճատել ճարպակալումը, ցուցաբերել են տարբեր արդյունքներ: Հետազոտող թիմի կարծիքով, ծրագրերից ոչ մեկի արդյունավետությունն էլ հաստատված չէ' նկատի ունենալով աշակերտների ֆիզիկական ակտիվությունը դպրոցից դուրս:
Նրանք կազմակերպել են փորձնական ուսումնասիրություն Էդմոնտոնի անապահով թաղամասերի դպրոցներում: Ներառված է եղել 10 դպրոց:
Հետազոտություն անցկացնողները գնահատել են յուրաքանչյուր դպրոցի կարիքները և պլանավորել այնպիսի գործողություններ, որ երեխաները կենտրոնանան այդ կարիքների վրա: Օրինակ, որոշ դպրոցներում կազմվել են աշխատանքային առաջադրանքներ հատուկ միայն աղջիկերի համար: Ուրիշները անց են կացրել յոգայի կամ պարի դասեր, որպեսզի ներառեն պասիվ աշակերտներին: Յուրաքանչյուր դպրոց նաև լրիվ դրույքով վարձել է ֆիթնեսի աշխատակից հատուկ ֆիզիկական ակտիվության միջոցառումներ կազմակերպելու համար:
Որպեսզի հասկանան, թե երեխաները իրականում որքան են շարժվում, Փոլ Վյուջելերսն իր գործընկերների հետ խնդրել են մոտավորապես 200 հինգերորդ դասարանցիների մեկ շաբաթով կրել քայլաչափ սարք: Եվս 200 հոգու խնդրել են կրել սարքը արդեն ծրագրի հաջորդ փուլում՝ երկու տարի անց:
Համեմատության համար նրանք միևնույն ժամանակ նաև ներառել են ևս 20 դպրոցի հինգերորդ դասարանցիների, որոնք չեն կրել քայլաչափ: Այս դպրոցի աշակերտները հիմնականում ապահով ընտանիքներից էին և ավելորդ քաշի խնդիր չունեին:
Դպրոցական երկու խմբերի երեխաներն էլ մեծացրել էին իրենց ֆիզիկական ակտիվությունը երկու տարվա ընթացքում: Սակայն ձեռքբերումները մեծ էին այն դպրոցներում, որտեղ անց էր կացվել ֆիզիկական ուսուցոման ծրագիր: Երեխաների օրական քայլերի միջին գործակիցը մեկ շաբաթվա ընթացքում աճել էր 21 տոկոսով:
Դրական աճը նկատվել էր ոչ միայն շաբաթվա ընթացքում, այլև հանգստյան օրերին:
"Շատ ոգևորիչ է, որ այս ծրագրերը իսկապես օգնեցին բարձրացնելու ֆիզիկական ակտիվության դերն ու նշանակությունն աշակերտների մոտ"- ասում է Վյուջելերսը: