1. Տարիքը'
35-ից ցածր (0)
36-49 տարեկան (1)
50-60 տարեկան (2)
60-ից բարձր (3)
2. Ձեր բարեկամները ունեցե՞լ են օստեոպորոզ:
ոչ (0)
այո՝ հայրը, մայրը, տատը, պապը կամ եղբայրներն ու քույրերը (2)
այո՝ հեռավոր բարեկամները, ինչպես հորաքույր, հորեղբայր, նրանց երեխաները... (1)
չգիտեմ (1)
3. Պատահե՞լ է, որ ծնողներդ, աննշան պատճառով (այգում աշխատելիս, թեթևակի ընկնելիս) կոտրեն ազդրոսկրի վզիկը, ողնաշարը կամ դաստակի միացման հատվածի ոսկորը:
այո (1)
ոչ (0)
4. Դուք անձամբ կոտրվածքներ ունեցե՞լ եք ընկնելու հետևանքով:
այո (1)
ոչ (0)
5. Հաճա՞խ է ցավում ձեր մեջքը:
այո (1)
այո, և ամեն օր ավելի հաճախ և ուժգին (2)
ոչ (0)
6. Ունե՞ք մարմնի կազմվածքի շեղում:
այո (2)
ոչ (0)
7. Այնպիսի տպավորություն ունե՞ք, որ ձեր հասակը կարճացել է:
այո (1)
ոչ (0)
8. Սպորտով զբաղվու՞մ եք:
ոչ, կամ հազվադեպ (3)
այո, համենայն դեպս, շաբաթական երկու անգամ վազում եմ, շատ եմ քայլում, այցելում եմ մարզասրահ (0)
լողում եմ լողավազանում, ֆիզիկական վարժություններ եմ անում (1)
9. Օրական 4 բաժակից ավելի սուրճ, կամ 0,5 լիտրից ավելի կոլա խմու՞մ եք:
այո (2)
ոչ (0)
10. Վերջին 5 տարիների ընթացքում օրական 20 ծխախոտ ծխե՞լ եք:
այո (2)
ոչ (0)
11. Մանկության տարիներից ի վեր պարբերաբար կաթնամթերք օգտագործու՞մ եք:
այո (0)
ոչ (1)
12. Բուսակե՞ր եք:
այո (1)
ոչ (0)
13. Շաբաթական առնվազն 2 անգամ D վիտամինով հարուստ ծովային ձուկ ուտու՞մ եք:
այո (1)
ոչ (0)
14. Տնակյա՞ց եք, թե սիրում եք զբոսնել մաքուր օդին:
հնարավորինս շատ անցկացնում եմ մաքուր օդին (0)
տնակյաց եմ (1)
15. Ինչպիսի՞ն է ձեր մարմնի չափերի ինդեքսը:
Դա հաշվում են հետևյալ կերպ՝ քաշը (կգ-ներով հաշվված թիվը) բաժանվում է հասակի ցուցանիշի քառակուսուն (մետրերով հաշված թվին): Օրինակ՝ 65կգ : (1,70 մ ∙ 1,70 մ) = 22,5
ավելին է 20-ից (0)
ցածր է 20-ից (1)
16. Ընդունում ե՞ք D 3 վիտամին օստեոպորոզի պրոֆիլակտիկայի համար:
այո (0)
ոչ (1)
17. Կես տարուց ավելի օգտագործու՞մ եք կորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցներ (պրեդնիզոլոն, հիդրոկորտիզոն, դեքսամետազոն)
այո (2)
ոչ (0)
18. Դիետաներ պահու՞մ եք:
այո (1)
ոչ (0)
19. Ե՞րբ է ձեզ մոտ սկսվել դաշտանը:
մինչև 15 տարեկանը (0)
15 տարեկանից հետո (1)
20. Ցիկլը կանոնավո՞ր է:
այո (1)
ոչ (0)
21. Երբևէ բժիշկը ախտորոշե՞լ է ձեզ մոտ ոսկրային զանգվածի նվազում:
այո (1)
ոչ (0)
Արդյունքներն այստեղ: