Life.panorama.am-ը գրում է.

 

1.Շահագրգռեք մարդուն. դիմացինին ձեր տեսակետները ներկայացնելիս, մի մոռացեք նշել, թե անձամբ ինքն ինչ կշահի այդ ամենից, քանի որ յուրաքանչյուր մարդ իր սեփական շահն է փնտրում:

 

2.Կոմպրոմիսներ փնտրեք. մարդուն չի կարելի պարզապես զոմբիացնել, եթե ցանկանում եք ազդել նրա վրա, պետք է կարողանաք բանակցել և փոխզիջումների գնալ:

3.Շփվեք. ինչքան ավելի շփվող և մարդամոտ լինեք, այդքան ավելի շատ մարդ կսատարի ձեզ:

 

4.Հետևողական եղեք. եթե ձեր կարծիքը քամու պես փոփոխական լինի, դժվար թե կարողանաք որևէ մեկին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

5.Փորձագետ եղեք. երբեք մերկապարանոց հայտարարություններ մի արեք, ձեր կարծիքը հիմնավորեք փաստերով, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հասկանում եք այն երևույթից, որի մասին խոսում եք:

 

6.Լսեք. սովորեք լսել և ընկալել մարդկանց, այդպես նրանք կցանկանան հետևել ձեզ:

7.Վստահ եղեք. եթե ձեր խոսքը հնչում է հստակ և վստահ, մարդիկ ակամայից սկսում են լսել ձեզ:

 

Շարունակությունը` այստեղ: