ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման, նշում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Հարվարդի շրջանավարտ, պրոֆեսիոնալ իրավաբան Միշել Օբաման, արդեն 6 տարի է, ինչ Սպիտակ տան տիրուհին է: Միշել Օբաման վառ անհատականություն է, ամենևին էլ չի զիջում իր ամուսնուն ուժեղ և վճռական բնավորությամբ, ինչի մասին վկայում են հարցումները:

 

Ամերիկյան կարծիքի ձևավորման գործակալությունը ներկայացրեց տվյալներ, ըստ որի՝ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ իր դերը Միշելը կատարում է հիանալի: Ամերիկացիների մոտ 67%-ը նրան վերաբերվում է դրականորեն, ինչը շատ ավելի բարձր է, քան նախագահինը:

Առաջին տիկնոջ ծննդյան միջոցառում-երեկույթը տեղի կունենա Սպիտակ տանը, հունվարի 18-ին: Ըստ զանգվածային լրատվամիջոցների՝ տեղեկություն կա այն մասին, որ Միշել Օբամայի ծննդյան օրվա առթիվ տոնական երգով կգա շնորհավորելու Բեյոնսեն, ով նախագահական ընտանիքի մտերիմներից է և արդեն մեկ անգամ չէ, որ մասնակցել է նրանց կազմակերպած մեծ երեկույթներին: