Եթե դուք անընդհատ հոգնածություն և թուլություն եք զգում, ուրեմն ժամանակն է առօրյայում որոշակի փոփոխություններ մտցնել:
1.Ոտքով շատ քայլեք, հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդին: Օրական 15-18 րոպե արագ քայլքը թույլ կտա ձեզ մեկ ամսում նիհարել 1կգ-ով առանց ձեր սննդակարգում փոփոխություններ մտցնելու:
2.Շատ համբուրվեք, համբույրի ժամանակ օրգանիզմն էնդորֆին է արտադրում, որը լավացնում է իմունային համակարգի աշխատանքը:
3.Մի անհանգստացեք, երջանիկ եղեք և մի նյարդայնացեք ամեն մանրուքից: Հնարավորինս շատ ժպտացեք, ուրիշին պարգևած ժպիտը միշտ կվերադառնա ձեզ:
4.Ձեր սննդակարգին գույներ ավելացրեք: Բանջարեղենի, մրգերի և կանաչեղենի մեջ մեծ քանակությամբ վիտամիններ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջության պահպանման համար:
5.Նմանակեք ֆրանսուհիներին. հրուշակեղեն ցանկանալով' նրանք երեք անգամ կծում են քաղցրավենիքը, ապա մոռանում նրա մասին' և´ կազմվածքն է մնում անթերի, և´ քաղցրի պակասն էլ լրացվում է:
Շարունակությունը` այստեղ: