Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է. վերջինս բուժման նպատակով ուղարկվել է արտասահման: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:

Ըստ շրջանառվող լուրերի' Ժաննա Ֆրիսկեի առողջական խնդիրների վերականգնման համար բուժում է նշանակվել Գերմանիայի լավագույն կլինիկաներից մեկում, որտեղ աշխատում են աշխարհի առաջատար ուռուցքաբանները:

Ժաննա Ֆրիսկեն մեծ ճանաչում ունեցավ՝ որպես ռուսական «Блестящие» խմբի անդամ, ինչպես նաև հասարակության մեծ համակրանքը ձեռք բերեց մի շարք ռուսական հայտնի ֆիլմերում ցուցաբերած իր մասնակցությամբ:

2013 թվականի ապրիլին երգչուհին երեխա էր ունեցել:

«Ես շատ երջանիկ եմ, որ մայրիկ եմ դարձել: Երեխան նման է ինձ: Ես այնքան երջանիկ եմ, որ ցանկանում եմ ևս 2 երեխա ունենալ, ում համար հնարավոր է, որ հեռանամ երգարվեստից»,- Ֆրիսկեն գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Տեսանյութն' այստեղ: