Tert.am-ը գրում է.
Բելգիացի մասնագետները ստեղծել են ազդանշանային համակարգ, որը կօգնի ծնողներին չմոռանալ իրենց երեխաներին ավտոմեքենաներում, տեղեկացնում է Euromag-ը։
Մեքենայի գորգի տակ տեղադրվող սարքն ակտիվանում է, երբ վարորդն անջատում է շարժիչը։ Եվ եթե վերջինս դուրս է գալիս մեքենայից առանց երեխայի, ապա համակարգը տագնապի ազդանշան է արձակում։
Մասնագետների մոտ նման սարք ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել ողբերգական դեպքից հետո, երբ հայրը մի ամբողջ օր երեխային մոռացել էր մեքենայի մեջ, ինչի պատճառով փոքրիկը մահացել էր։