Այն, որ Սիրուշոն Հայաստանում ամենահայտնի ու քննարկվող երգչուհիներից է, անքննելի է: Արտասահմանյան շոու բիզնեսում հստակ քայլեր անող և տարին տարվա վրա իր դիրքերն այնտեղ ամրապնդող երգչուհին առաջինը կլինի Հայաստանից, ով կմասնակցի երաժշտական միջազգային ամենահայտնի մրցանակաբաշխություններից մեկին' «World Music Awards»-ին:
Առաջին անգամ սույն մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես կգա այնպիսի երգիչ-երգչուհիների կողքին, ինչպիսիք են Բեյոնսեն, Մադոննան, Շակիրան, Րիհաննան, Սթրոման, Ջասթին Բիբերը և այլք: Հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ նա առաջինն է, ով մասնակցում է միջազգային այս մրցանակաբաշխությանը՝ ներկայացված լինելով միանգամից երեք անվանակարգում' «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» (PreGomesh), «Լավագույն տեսահոլովակ» (PreGomesh):
Տեղեկացնենք, որ Սիրուշոն «ՊռեԳոմեշ» տեսահոլովակը թողարկեց անցած տարի, որը բազում քննարկումների առիթ տվեց՝ քաղաքական ենթատեքստի և Կոմիտասի մշակած ժողովրդական երգը «փչացնելու» պատճառով: Անկախ ամեն ինչից՝ այդ երգի տեսահոլովակը կարճ ժամանակահանատվածում բազմահազար դիտումներ գրանցեց, հիթ դարձավ:
Շարունակությունը՝ այստեղ: