Life.panorama.am-ը գրում է.
20 տարվա ընթացքում Ստեֆան Բլումբերգը գողացել է 20 000-ից ավել թանկարժեք գրքեր և 11 000 հին գրեր: Նա հոտևողականորեն թալանել է ԱՄՆ-ի և Կանադայի համալսարաններին կից 268 գրադարան, գողացված գրքերի ընդհանուր արժեքը գերազանցում է 20 միլիոն դոլարը:
Բլումբերգը տառապում էր շիզոֆրենիայով և գրքերի հանդեպ մանիակալ հակվածությամբ, իր հավաքածուն Բլումբերգը պահում էր տանը պահարաններում և անընդհատ վերընթերցում էր:
Հետաքրքրականն այն է, որ նա չի փչացրել և չի վաճառել գողացված գրքերից և ոչ մեկը, իսկ ձերբակալման պահին նրա տունը մեծ գրապահետս էր հիշեցնում: Մինչ Բլումբերգի ձերբակալությունը շատ գրադարաններ անգամ չէին էլ հայտնաբերել, որ իրենց մոտից գիրք է կորել: 1995թ.-ին Բլումբերգի հավաքածուի բոլոր գրքերը գրանցվեցին մեկ ընդհանուր «The Book Return» կոչվող բազայում և միայն մի քանի ա իս քրտնաջան աշխատանքից հետո բոլոր գրքերը վերադարձվեցին համապատասխան գրադարաններին: