Life.panorama.am-ը գրում է.

 

Ռուս հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ով հայտնի է նաև Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ ունեցած «յուրահատուկ համակրանքով» Instagram սոցցանցում հրապարկել է Մալդիվյան կղզիներում նկարահանված լուսանկարները, որոնցում նա նմանակում է Վոլոչկովային:

Նշենք, որ Սոբչակն իր ամուսնու' դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ Մայամիից հետո իրենց հանգիստը շարունակել են անցկացնել Մալդիվյան կղզիներում: Հենց այդտեղ էլ իր հանգիստն անցկացնելուն զուգահեռ որոշել է կատակել:

Սոբչակը հիշել է Վոլոչկովայի անկեղծ ֆոտոսեսիաները և որոշել է այն ներկայացնել յուրովի: Փաթաթվելով սրբիչով նա տարբեր կերպ սկսել է դիրքավորվել ֆոտոխցիկի առաջ: Սոցցանցում տեղադրված լուսանկարների տակ Սոբչակը նաև գրառումներ է արել' «միայն այսպիսի նկարների համար արժեր գալ Մալդիվյան կղզիներ», «հակավոլոչկովա», «Sex on the bich», «մերկացրու Վոլոչկովային' ստացիր Սոբչակին»: