Գիտնականները հաստատել են, որ սուրճի և թեյի օգտագործումը նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը:
Պարզվում է, որ եթե մարդիկ օրվա մեջ խմում են մինչև 4 բաժակ սուրճ, շաքարախտի 2-րդ տեսակով հիվանդանալու հավանականությունը 4 անգամ նվազում է, ի տարբերություն նրանց, ովքեր օրվա մեջ խմում են 2 բաժակ կամ ավելի քիչ սուրճ:
Դրա հետ մեկտեղ ամեն հավելյալ բաժակ սուրճը 7%-ով նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը: Թեյը և կոֆեինի նվազ պարունակությամբ սուրճը նույնպես նման ազդեցություն ունեն:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ թեյի և սուրճի հակադիաբետային ազդեցությունը պայմանավորված է ոչ թե ըմպելիքների մեջ առկա կոֆեինի քիչ պարունակությամբ, այլ ուրիշ նյութերով, ինչպես օրինակ մագնեզիումն է:
Ըստ գիտնականների' շաքարախտի կանխարգելման համար կարիք չկա շատ սուրճ կամ թեյ խմել, սակայն խմիչքների ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությունը կարող է հիմք ծառայել այդ հիվանդության դեմ սկզբունքորեն նոր դեղամիջոցների ստեղծման համար: