
Ռութ. 92 տարեկանում սկսել է շաբաթական մեկ անգամ զբաղվել պիլատեսով. ունի ճաշակի գերազանց զգացում:
1. Երբեք մի նայեք օրացույցին: Յուրաքանչյուր օր թող տոն լինի:
2. Գնեք միայն որակյալ հագուստ. այն երբեք նորաձևությունը չի կորցնում:
3. Ամեն օր տնից դուրս եկեք, թեկուզ ուղղակի տան շուրջ պտտվելու համար: Երիտասարդության գաղտնիքը շարժման մեջ է:
100-ամյա բժիշկ, որ մինչ օրս աշխատում է: Բժիշկը կիսվել է ոչ ավանդական բշկության վերաբերյալ խորհուրդներով:
4. Կարծում եմ, որ ֆիզիկական վարժություններն ամենևին էլ հարկավոր չեն: Նրանց արժեքը գերագնահատված է:
5. Մոռացեք վիտամիններ ընդունելու մասին: Եվ ամենևին էլ պարտադիր չէ հաճախ բժշկի այցելել:
6. Սիրահարվեք, ամուսնացեք: Սեքսը նույնպես շատ օգտակար է:
Երկարակյացի խորհուրդները սիրո, կրքի և ներողամտության մասին:
7. Նույնիսկ, եթե ատելության զգացում ունեք, պահեք այն ձեր մեջ: Երբեք շրջապատին ցավ մի պատճառեք:
8. Շարունակեք հավատալ սիրուն:
9. Ոչ ոք չի կարող ձեզ կառավարել:
10. Մի ամաչեք արտասվել:
11. Ճանապարհորդեք, քանի դեռ երիտասարդ եք: Մոռացեք փողի մասին. փորձը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած գումար:
12. Մի համեմատեք, այլապես երբեք երջանիկ չեք լինի: Մյուս կողում խոտը միշտ ավելի կանաչ է:
13. Եթե անհարմար եք զգում ինչ-որ մեկի հետ հանդիպել, չարժի հարաբերություններ սկսել այդ անձնավորության հետ:
14. Ամեն օր մի հաճելի բան արեք ձեզ համար:
15. Ժլատություն մի արեք:
16. Ներեք:
17. Գտեք ձեր կիրքը, և ապրեք նրանով:
18. Շատ դեպքերում խնդիրներն ինքնուրույն են լուծվում:
19. Ամեն ինչ ձեր ձեռքում է. ճիշտ ընտրություն կատարեք: Չեն ընտրում միայն ծնողներին:
20. Ընտանի կենդանի պահեք: Երբեմն ահավոր միայնակ ես զգում, իսկ ընտանի կենդանիները հիշեցնում են, որ բոլորս կենդանի էակներ ենք:
21. Խորհուրդ չեմ տա հետևել կամ չհետևել այս կամ այն կրոնին: Ուղղակի գտեք այն, ինչին հավատում եք, և ապրեք դրանով:
22. Սովորեք հարմարվել:
23. Մի շտապեք ողբալ կորուստները:
Շարունակությունը՝ այստեղ: