
Հիշողությունը մարդու պատկերացումների, նախկին փորձառության և կուտակած ինֆորմացիայի պահեստն է: Այն կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ:
Առաջին հերթին աշխատում է կարճաժամկետ հիշողությունը, սակայն նրա ծավալները բավականին փոքր են, օրինակ' դուք կարող եք ձեր ընկերուհու ասածն անմիջապես բառացիորեն կրկնել, սակայն մեկ ժամ անց մոռանալ այդ խոսքերը: Կարճաժամկետ հիշողութունը ինֆորմացիայի յուրահատուկ ֆիլտր է, որից հետո անցում է կատարվում երկարաժամկետ հիշողության: Երկարաժամկետ հիշողության տեղեկությունը այն տեղեկությունն է, որը հարկավոր է մեզ գրեթե ողջ կյանքում:
Հիշողությունը լավացնելու ամենապարզ միջոցները հետևյալն են.
1.Աշխատացրեք ձեր երևակայությունը: Եթե ցանկանում եք որևէ բառ կամ թիվ հիշել, պատկերացրեք այն ինչ-որ բույսի կամ կենդանու տեսքով:
2.Շարժվեք. պարեք, վազեք, զբաղվեք սպորտով, այս ամենը լավացնում է արյան շրջանառությունը գլխուղեղում, ինչպես նաև' ակտիվացնում է հոգեբանական գործընթացները' տեղեկության ընկալումը, մշակումը և վերարտադրությունը:
3.Զբաղվեք ասեղնագործությամբ. Այս գործողությունն ակտիվացնում է ուղեղի և հատկապես հիշողության աշխատանքը:
4.Խթանեք հիշողությունը հոտերով. Կիտրոնի, ռոմարինի և անանուխի յուղերի բույրը էթանում է հիշողության աշխատանքը:
Շարունակությունը՝ այստեղ: