Life.panorama.am-ը գրում է.

 

Դերասան Մայքլ Դուգլասը Լոս Անջելեսում տեղի ունեցած ՝ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ ստացավ «Լավագույն դերասան» մրցանակը՝ Behind the Candelabra ֆիլմի դերակատարության համար։

69-ամյա Դուգլասն իր խոսքում շնորհակալություն հայտնեց կնոջը՝ Քեթրին Զետա Ջոնսին, ինչպես նաև երեխաներին՝ 13-ամյա Դիլանին, 10-ամյա Քարիսին և 35-ամյա Քեմերոնին, ով ներկայումս բանտում է։

Դուգլասն իր խոսքն ավարտեց․«Նվիրում եմ Քեթրինին, Քարիսին, Քեմերոնին և Դիլանին՝ իմ ողջ սիրով»։

Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը ժամանակավորոպես բաժանվել էին օգոստոսին, սակայն զույգը վերջերս հաշտվել է և նորից միասին են, սակայն Քեթրինը չէր ուղեկցում Դուգլասին «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։