Tert.am-ը գրում է.

 

Ի տարբերություն ձմռանը, ամռանը բացի այն, որ մարդիկ ակտիվ կյանքով են ապրում, անընդհատ շարժման մեջ են, նաև կերակուրն է ավելի նպաստում չգիրանալուն: Իսկ ձմռանը գիրանալու հավանականությունը մեծանում է, ինչը կանխելու համար դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ տվեց առավել ուշադիր հետևել սննդակարգին:

 

«Հատկապես Հայաստանի բանջարեղենը, մրգերը յուրահատուկ են և ինքին նպաստում են առողջությանը և ակտիվությանը: Ձմռանը դրանք պակասում են, և ստիպված են մարդիկ ուտել իրենց տան պահածոները, որոնց այսօրվա գիտությունը բացարձակապես դեմ է, ուղղակի տպավորություն է ստեղծվում, որ մարդը լցնում է իր ստամոքսը, ինչը անթույլատրելի երևույթ է»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ պայմանավորված է անտեղյակությամբ։ «Մեր ժողովուրդը սովորություն չունի այցելելու հոգեբանի և դիետոլոգի, որովհետև նրանց թվում է, թե նրանք ամեն ինչ գիտեն, անգամ եթե խորհուրդ ես տալիս գնալ հոգեբանի մոտ, վիրավորվում են: Բայց ցանկացած մարդ ունի հոգեբանի կարիք և, բնականաբար, նաև դիետոլոգի, չէ որ դիետոլոգիան գիտություն է»,–ասաց նա։

 

Շարունակությունը՝ այստեղ: