Life.panorama.am-ը գրում է.
Շատ մարդիկ իրենց ավելի բարձր են գնահատում, քան՝ իրականում են: Հետազոտողներ Նիկոլայի Էպլին և Էրին Ուիչերչը որոշել են ուսումնասիրել, թե մարդիկ որքան են գերագնահատում իրենց գեղեցկությունը:
Նրանք լուսանկարել են մի շարք կամավորների, ապա համակարգչի միջոցով շտկել նրանց թերությունները: Արդյունքում յուրաքանչյուր կամավոր ունեցել է երկու նկար՝ մի նկարը նրանց իրական տեսքով, մյուսը՝ առանց թերությունների: Կամավորներին ցույց են տվել այդ երկու լուսանկարները և խնդրել նրանց առանձնացնել օրիգինալ նկարը, կամավորների մեծ մասն ընտրել է այն լուսանկարը, որտեղ շտկվել են նրա թերությունները:
Հետազոտողները այդ լուսանկարները ցույց են տվել անծանոթների, նրանք, սակայն, ընտրել են օրիգինալ լուսանկարը:
Այսպիսիով, մարդիկ նախընտրում են այն լուսանկարներ, որտեղ նրանք իդեալական տեսք ունեն: