Աշխարհի ամենատարօրինակ ռեստորանները, որոնք ցանկանում են զարմացնել իրենց այցելուներին ոչ միայն համեղ ուտեստներով, այլ նաև մատուցման յուրօրինակ ձևերով:

Լոս Անջելեսում գտնվող Hadaka Sushi ռեստորանն Էքստրեմալ հաճույքի սիրահարների համար է: Այստեղ սուշին համտեսում են հենց գեղեցկուհիների մարմնի վրայից:

Չինաստանում գործում է մի ռեստորան, որտեղ յուրաքանչյուրը կարող է հանել իր սթրեսը: Հաճախորդը կարող է ջարդել սպասքը, պատուհանները, աթոռներն ու սեղանները, անգամ ծեծել մատուցողներին, որոնք բավականին հաղթանդամ մարդիկ են:

 

Ցյուրիխում, Բեռլինում և Մոսկվայում մարդիկ ցանկության դեպքում կարող են ճաշել մթության մեջ: Այս ռեստորաններում աշխատում են կույրերը, որոնք անթերի են տիրապետում իրենց աշխատանքին:

Կան ռեստորաններ, որտեղ այցելուն ինքն է որոշում, թե որքան պետք է վճարի: Հնարավոր է նույնիսկ անվճար ճաշել, բայց այս ռեստորանի հաճախորդները գրեթե միշտ վճարում են՝ թողնելով առատ թեյավճարներ:

 

Որոշ ռեստորանների ղեկավարությունները տուգանում են հաճախորդներին՝ ուտեստը մինչև վերջ չուտելու համար: Սա արվել է խնայողության նպատակներով, որպեսզի հաճախորդները գնահատեն, թե ինչը և որքանը կարող են ուտել: Խնայողության այս մեթոդն օգտագործում են Ճապոնիայի, Իսպանիայի և Բրազիլիայի ռեստորաններում:

Որոշ ճապոնական և ռուսական ռեստորաններում հաճախորդները կարող են իրենց համար ձուկ բռնել, պատրաստել և համտեսել:

 

Ամստերդամում գտնվում է մի ռեստորան, որտեղ մատուցում և կերակուրներ են պատրաստում երեխաները: Հաճախորդները մեծ հետաքրքրությամբ են հեռանում ռեստորանից:

Չիկագոյում կան ռեստորաններ, որտեղ մատուցողների կոպիտ վերաբերմունքը համարվում է նորմալ: Այս ռեստորանի աշխատակիցները կարող են գոռալ և վիրավորել հաճախորդներին: Պատահաբար հայտնված այցելուները, սովորաբար, ցնցված են լքում ռեստորանը և հաճախ նրանց մեծ մասը բողոք է ներկայացնում ոստիկանությունում:

 

ԱՄՆ-ի Մեր նահանգում գտնվող ռեստորանը համարվում է ամենատարօրինակներից մեկը ողջ աշխարհում: Ցանկացած հաճախորդ, ով կհամարձակվի առանց հագուստի ցատկել մոտակա լիճը, կստանա ռեստորանի կողմից նախատեսված անվճար «հատուկ ուտեստը»: Իհարկե այս ուտեստին արժանանալու համար պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ռեստորան պետք է մտնել ամբողջովին մերկ: