Tesadasht.am-ը գրում է.
Տիգրան Մանսուրյանը՝ Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտորն, այս շաբաթ կանցնի 75֊ի շեմը և այդ առիթով հունվարի 12-ին «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարին համերգ կտա Գլենդեյլի «Զիպպեր» համերգասրահում: Այս մասին գրում է Կալիֆորնիայում լույս տեսնող «Լոս Անջելես Թայմս» թերթը։
«Դա անկասկած կլինի հիանալի երեկո։ Մանսուրյանի երաժշտությունը զվարթ է, ոգեշնչող և ունի խորություն։ Նրա ստեղծագործությունների մակերեսին չէ, որ պետք է ուշադրություն դարձնել։ Նրա ստեղծագործություններում կա ցավ ու տառապանք, բայց ոչ չափազանցված։ Այդ ցավը գեղեցիկ է, այն նուրբ տանջանք է, որը չի բուժվում»,֊ ասված է հոդվածում։