Life.panorama.am-ը գրում է.
Պոլ Ուոքերի մահը մինչ օրս էլ հանգիստ չի տալիս Վին Դիզելին: Հայտնի դերասանը չափազանց ծանր է տանում այդ կորուստը, ինչի մասին վկայում են նրա խոսքերը և գործողությունները:
Դրանցից վերջինը սոցցանցում Պոլ Ուոքերին նվիրված տեսահոլովակի հրապարակումն էր:
«Ֆորսաժ» ֆիլմի աշխարհահռչակ աստղը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսահոլովակը նվիրել է իր ընկերոջը և կոլեգային: 18 րոպե տևողությամբ տեսահոլովակին ուղեկցում է հետևյալ գրառումը' «Հետ հայացք… Տանը և Բրեյնին… էկրանից դուրս»:
Տեսահոլովակում Դիզելը և Ուոքերը ներկայանում են աշխատանքի, հանգստի և բազմաթիվ հարցազրույցների ժամանակ:
Հիշեցնենք, որ Պոլ Ուոքերի և նրա ընկերոջ' Ռոջեր Ռոդասի կյանքը խլած ավտովթարը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սանտա-Կլարիտա քաղաքում 2013թ-ի նոյեմբերի 30-ին: