
«Հարազատ թշնամի» սերիալում գլխավոր հերոսներից Տանոյին մարմնավորող Նարեկ Ներսիսյանի փոխարեն այժմ հանդես է գալիս դերասան Արսեն Լևոնյանը: Այս փոփոխության մասին խոսեցինք Նարեկի և Արսենի հետ' պարզելու իրողությունը:
Պարզվում է' Նարեկ Ներսիսյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա: Նրա փոխանցմամբ՝ երկրից մեկնում է անձնական և գործնական նպատակներով: «Առաջարկ ունեմ, որն ընդհանրապես կապված չէ դերասանության հետ: Գերմանիայում սկզբնական շրջանում միանգամայն այլ աշխատանքով եմ զբաղվելու, իսկ հետագան այնտեղ պարզ կդառնա: Կարծում եմ' պետք է այդ որոշումը կայացնեի' մի կողմից ստիպված, մյուս կողմից' հաշվի առնելով հետագան»,-նշեց Նարեկը, ով չցանկացավ մանրամասնել, թե ինչ աշխատանքով է զբաղվելու: Գերմանիայում նա հյուրընկալվելու է բարեկամների մոտ:
Հայաստան վերադառնալու ժամկետների մասին դերասանը դժվարացավ խոսել. «Մի քանի ամիս հաստատ այնտեղ եմ լինելու: Ամեն բան էնտեղ կհստականա. գուցե ծրագրածից շուտ վերադառնամ Հայաստան»:
Շարունակությունն՝ այստեղ