Արքայազն Ուիլյամն սկսել է Քեմբրիջի համալսարանում Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթացները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Դասընթացը տևելու է տասը շաբաթ և ավարտվելու է մարտին: Ծրագիրը նախատեսում է շաբաթական 18-20 ժամանոց դասընթացներ և կոչված է արքայազնին պատկերացում տալու այն մասին, թե ինչ խնդիրների է բախվում գյուղատնտեսական գործունեությունն ու գյուղական համայնքը:

Ուիլյամն ունի բարձրագույն կրթություն. նա ավարտել է Սենթ Էնդրյուսի հեղինակավոր համալսարանը՝ շոտլանդական Ֆայֆ քաղաքում, որտեղ սովորել է աշխարհագրություն և արվեստի պատմություն: