Ամերիկացի գիտնականները բացահայտել են կարդիոլոգիական հիվանդությունների վիճակագրության և վզի չափսերի միջև կապը:
Ինչպես գրում է Rosbalt.ru-ն' երկու սեռերին պատկանող միջինը' 51 տարեկան 3300 կամավորների տվյալների վերլուծության հիման վրա պարզվել է, որ առավել կարևոր է ոչ միայն և ոչ այնքան քաշն ու ճարպային նյութերի առկայությունը, որքան դրանց տարածումը մարմնով մեկ, այսինքն'այն, թե հատկապես որտեղ են կուտակվում ճարպերը: Պարզվել է, որ բարակ իրան, սակայն հաստ վիզ ունեցող անձինք գտնվում են սրտային հիվանդությունների վտանգավոր գոտում:
Նրանք չափել են բոլոր մասնակիցների վզի շրջանագիծը, միջին ցուցանիշը կանակց մոտ կազմել է 34.2 սմ, իսկ տղամարդկանց մոտ' 40.5 սմ: Այնուհետև հետազոտողները չափել են «լավ» խոլեստերինի և գլյուկոզայի' բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակն արյան մեջ:
Շարունակությունը՝ այստեղ: