Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, որի հայտնիության այցեքարտը եղավ հատկապես «Մարիաննա-Մարիաննա» երգը, այսօր արդեն բավականին կայացած անուն է հայկական շոուբիզնեսի երիտասարդ ներկայացուցիչների կողքին: Մարիաննա-Մարիաննան հանրության դատին ներկայացրեց ոճային առումով տարբեր միմյանցից տարբերվող երգեր: Վերջերս նա ելույթ ունեցավ հայաստանյան առևտրի կենտրոններից մեկում, արդյոք այդ քայլը հրավեր էր առևտրի կենտրոնի տնօրինության կողմից, թե «կամակոր» աղջկա հերթական ցանկությունը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու նպատակով MediaMall.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհի Մարիաննայի հետ:

-Ո՞րն է հայկական շոուբիզնեսում հաջողության քո գրավականը:

 -Այս հարցին լիարժեք չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցը պետք է հղեիք իմ ունկնդիրներին, բայց պետք է նշեմ, որ ով հոգով ու սրտով է աշխատում, նա կհասնի հաջողության, ես իմ երգերի մեջ հոգի եմ դնում:

 

-Ինչպե՞ս ես համատեղում միաժամանակ երգը ուսման հետ:

-Միայն պետք է ունենալ ցանկություն, եթե այն կա, ապա ամեն ինչ հնարավոր է:

 

-Կա՞ն մարդիկ, որ օգնում են Մարիաննա Հովհաննիսյանին լինել հայկական շոուբիզնեսում:

-Չեմ կարծում, որ հայկական շոուբիզնեսում լինելու համար, ինձ պետք է ինչ-որ մեկի աջակցությունը, ես ունեմ լավ ընկերներ, որոնք նաև շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք էլ ինձ համար ստեղծագործում են հիանալի երգեր:

 

-Վերջերս Դալմա առևտրի կենտրոնում հանդես եկար քո թիմով, ո՞րն էր հավաքույթի բուն նպատակը և ո՞վ էր հավաքույթի կազմակերպիչը:

- Համերգի բուն նպատակը մարդկանց օրը տոն դարձնելն էր, համերգը կազմակերպվել էր համերգային կազմակերպիչների կողմից, իսկ ինձ հրավիրել էին:

 

-Ինչպե՞ս ես դիմավորելու ամանորը, Հայաստանում թե՞:

-Դիմավորելու եմ Հայաստանում ընտանիքիս հետ:

 

-Ի՞նչ նվեր է սպասում Մարիաննան Ձմեռ Պապից:

-Ինձ համար ամենամեծ նվերը կլինի ընտանիքիս և ընկերներիս միշտ առողջ և ժպտերես տեսնելը:

 

-Հավատու՞մ ես ամանորյա հրաշքին և ինչը կլինի հրաշք քեզ համար:

-Հավատում եմ , որ ամանորը իր հետ բերում է հեքիաթային, կախարդական մթնոլորտ: Իսկ հրաշքներին միշտ պետք է հավատալ, քանի որ մենք ապրում ենք իրատեսական մի աշխարհում, որտեղ հրաշքներին հավատալ պետք է: