Tert.am-ը գրում է.
Դուբայի ամանորյա հրավառությունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամասշտաբայինն ու շարունակականն աշխարհում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ Khaleej Times-ին հղումով։
Այսպիսով՝ Դուբայը «խլել» է Քուվեյթի ռեկորդը, որը գրանցվել էր 2012-ին։
Հրավառությունը նախատեսված ժամից 20 րոպե ուշ է սկսվել. որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդպես էին ծրագրել կազմակերպիչները, իսկ ոմանք էլ նշում են, որ այն ուշացումով է տեղի ունեցել ուժեղ քամու պատճառով։
Շոուի կենտրոնը եղել է Արմավենիների կղզին։ Հրավառությունն իրականացվել է 400 կետից։ Համազարկերից մեկը երկնքում պատկերել է Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշը։
Շոուին ականատես են եղել հազարավոր մարդիկ՝ Դուբայի բնակիչներն ու զբոսաշրջիկներ։