Life.panorama.am-ը գրում է.
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի թանգարանում տեղի ունեցած կորպորատիվ երեկույթի ժամանակ թանգարանից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնապատկեր՝ Ղրիմում» կտավը՝ նկարված 1866 թվականին: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» կայքը:
«Դեկտեմբերի 27-ի գիշերը Ղրղըզստանի կերպարվեստի ազգային թանգարանի աշխատակիցները կորպորատիվ երեկույթ են արել և ուշ են դուրս եկել: Առավոտյան գողության փաստը բացահայտվել է»,- հայտնել են Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչությունում: Իրավապահների տվյալներով՝ 47х53,5սմ չափերով կտավը եղել է թանգարանի երկրորդ հարկում տեղակայված ռուսական կերպարվեստի սրահում:
Հաղորդվում է, որ Բիշքեկի ներքին գործերի վարչության ողջ աշխատակազմին հանձնարարվել է մասնակցել կտավի որոնողական աշխատանքներին: