Պարզվում է, որ եղևնու կեղևը բարելավում է արյան շրջանառությունը, մաշկի վիճակը, օգնում է կանանց հաղթահարել նախադաշտանային ցավերը և դադարեցնում է ականջի խշշոցը:
Ըստ գիտնականների'եղևնու կեղևն ունի անսովոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ: Նրանց խոսքերով' կեղևը կարգավորում է արյան անոթներում օքսիդի ազոտի գոյացումը և կիսումը, ինչը լավացնում է արյան շրջանառությունը : Նման կերպ կարելի է ամրապնդել անոթները, նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել խոլեստերինը և կանխարգելել թրոմբների առաջացումը:
Անկախ հետազոտողներն իրենց հերթին ապացուցել են, որ եղևնու կեղևն օգնում է պայքարել ասթմայի, օստեոպորոզի, երակների խորը թրոմբոզի դեմ: Ինչ վերաբերում է ականջների խշշոցին, ապա արյան շրջանառության լավացումն այստեղ առանցքային նշանակություն ունի: