Life.panorama.am-ը գրում է.
Ձմռանը յուրաքանչյուր կնոջ համար խնդիր է դառնում չոր շուրթերը:
Ներկայացնում ենք ձմռանը շուրթերը խնամելու միջոցները.
Շաբաթական երկու անգամ մի պտղունց շաքարավազը խառնեք ձիթապտղի յուղի հետ և ստացված խառնուրդը ձեռքի նուրբ շարժումներով քսեք շուրթերին, ապա ջրով լվացեք
Ձեռքի տակ պարտադիր շուրթերը խոնավեցնող քսուք ունեցեք
Հետևեք օգտագործվող մթերքներին, քանի որ կծու և աղի մթերքները գրգռում և չորացնում են շուրթերը
Դրսում գտնվելիս շարֆով ծածկեք շուրթերը, քանի որ սառը օդից դրանք չորանում են
Շրթներկի փոխարեն շրթունքների փայլ օգտագործեք, քանի որ դրանք օժտված են փափկեցնող հատկությամբ: