Հարց: Ամուսինս քնի մեջ կրճտացնում է ատամները: Ես արթնանում եմ այդ ձայնից, հետո երկար ժամանակ չեմ կարողանում քնել: Կարելի՞ է ինչ-որ բան անել դրա դեմ:

 

Պատասխան: Ատամները կրճտացնելը բժշկության մեջ կոչվում է բրուքսիզմ. սա քնի մեջ պարբերաբար առաջացող ծամիչ մկանների նոպայանման կրճատում է, որն ուղեկցվում է ծնոտի սեղմմամբ և ատամները կրճտացնելով: Պատճառները տարբեր կարող են լինել՝ վաղաժամ սխալ պրոթեզավորում, կոնտակտային ատամների՝ խիստ արտահայտված խնդիր: Այս դեպքերում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի: Անհրաժեշտ է նաև բացառել, որ պատճառը մակաբույծներն են: Դրա համար պետք է հանձնել հելմինտների ձվերի անալիզ պոլիկլինիկայում և պատասխաններով գնալ պարազիտոլոգի մոտ կոնսուլտացիայի: Կարող է պատճառ լինել նաև նյարդային լարվածությունը. այս դեպքում անհրաժեշտ են նյարդաբանի խորհուրդները:

 

Նատալյա Անիսիմովա, ատամնաբույժ-թերապևտ, «Օն կլինիկ» բժշկական կենտրոն

Հարց: Մեկ տարի է՝ տառապում եմ փորկապությամբ: Աշխատանքս նստակյաց է, բայց աշխատում եմ սնվել միայն մրգերով ու բանջարեղենով: Փորկապության դեմ դեղամիջոցներն օգնում են ժամանակավորապես. կուրսն ավարտելուց հետո նորից նույն վիճակն է: Ինչպե՞ս կարող եմ լուծել այս խնդիրը:

 

Պատասխան: Նախ և առաջ՝ պետք է կարգավորել սնվելու ռեժիմը. հարկավոր է ուտել օրվա ընթացքում 4-5 անգամ: Անպայման նախաճաշիր, ընդ որում՝ օգտագործիր հացահատիկներ ու բանջարեղեն: Աշխատիր օրվա ընթացքում խմել 1,5 լ-ից ոչ պակաս ջուր (չգազավորված): Սննդակարգում ընդգրկիր ցորենի հաց, բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև՝ ծովային կաղամբով աղցաններ, կաթնամթերք ու բուսական յուղ:

 

Օգտակար է նաև ցորենի և տարեկանի թեփը (միայն՝ ոչ աղեստամոքսային հիվանդությունների սրման ժամանակ): Օգտագործիր 1 թեյի գդալ՝ օրական 3 անգամ, և լավ մարսելու դեպքում ավելացրու չափաբաժինը: Դրա հետ մեկտեղ պետք է ավելացնել օգտագործվող ջրի քանակը (օրական 2 լ-ից ոչ պակաս): Եվ, իհարկե, վարժություններ արա. ողջունելի է ֆիզիկական ակտիվության ցանկացած տարբերակ: Եթե խնդիրը չլուծվի, դիմիր բժիշկ-գաստրոէնտերոլոգի:

 

Նաթելա Լոպուխովա, բժիշկ-գաստրոէնտերոլոգ-դիետոլոգ

Հարց: Երբ լողում եմ լողավազանում (սովորաբար 1 ժամ ), հեշտոցումս շատ ջուր է հավաքվում: Ցնցուղ ընդունելուց հետո էլ դեռ շարունակում է ջուր հոսել. ներքնազգեստս խոնավանում է: Արդյո՞ք դա նորմալ է: Եթե՝ ոչ, ի՞նչ բժշկի դիմեմ:

 

Պատասխան: Այս նշաններն ի հայտ են գալիս հեշտոցի առաջնային պատերի պատռվածքի դեպքում՝ մկանների թուլացման հետևանքով: Մկանային տոնուսի իջեցումը, իր հերթին, կարող է կապված լինել ցածր քաշի, ոչ վաղ ծննդաբերության կամ տարիքային փոփոխության հետ: Այս ամենի արդյունքում հեշտոցում կարող է 200 մլ ջուր հավաքվել:
Եթե խնդիրը շատ է անհանգստացնում, անհրաժեշտ է մկանների ամրապնդման համար պարբերաբար կատարել մի շարք վարժություններ (օրինակ՝ Կունդալինի յոգա), կամ էլ գինեկոլոգի խորհրդատվությամբ վիրահատական միջամտության դիմել:

 

Շարունակությունը՝ այստեղ: