Արտակ Վարդանյանը, որը հայկական եթերից բացակայում է 2012 թվականի հունիսից, դադարից հետո կրկին կլինի հեռուստաէկրաններին' արդեն որպես նոր թոք-շոուի հաղորդավար: Ծրագիրը կոչվում է “Երեւանն է խոսում”, հեռարձակվելու է “Արմնյուզ”-ով:

 Արտակ Վարդանյանը

Հեռուստալրագրող-հաղորդավարը BRAVO.am-ին պատմել է, որ այս ընթացքում վերապատրաստման դասընթացներ է անցել Իտալիայի ազգային հեռուստատեսության հեռուստադպրոցում.“Գիտելիքների, փորձի ձեռքբերման կարեւոր ժամանակահատված էր իմ կյանքում: Նախորդ սխալներից սովորած, իմ աշխատանքը վերաիմաստավորած եւ արժեքավորած' նորից կլինեմ եթերում: Չեմ չափազանցնում' բազմաթիվ նամակներ էի ստանում, թե ինչու որեւէ ծրագիր չեմ վարում: Եվ ահա, վերադարձից հետո Արտակ Ալեքսանյանից առաջարկ ստացա իմ ոճով, բայց նոր մոտեցմամբ պատրաստել նոր թոք-շոու”:

 

Շարունակությունը՝ այստեղ: