Tert.am-ը գրում է.

 

Տարբեր երկրների ազգային փոստային օպերատորները, որոնք գրանցում են Սանտա Կլաուսին գրած նամակները տարեվերջյան տոների ընթացքում, ներկայացրել են 2012-ի տվյալները' բացահայտելով, թե որ երկրներից են ամենից շատ նամակներ ուղարկում Ձմեռ պապին:

Ինչպես ներկայացնում է CNN-ը' 2012-ին ամենից շատ նամակներ Սանտա Կլաուսին կամ նրա մշակութային մյուս կերպարներին ուղարկել է Ֆրանսիան (1.700 000 նամակ), որին հաջորդում են Կանադան (1.350 000), ԱՄՆ-ն (1.000 000), Բրազիլիան (964.315), Մեծ Բրիտանիան (800.000), Ֆինլանդիան (550.000), Ռուսաստանը (350.000), Գերմանիան (300.000), Իսպանիան (300.000) և մի շարք այլ երկրներ:

Միջազգային փոստային միության (Universal Postal Union) տվյալներով, որը համակարգում է 192 անդամ երկրների փոստային անցուդարձը, անդամները 2013-ին ակնկալում են ստանալ ավելի քան 7 մլն նամակ' ուղղված Սանտային կամ նրա «կոլեգաներին»:

 

Շարունակությունը` այստեղ: