Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք (Ասելեն):
Արցունքը կանացի պերճախոսությունն է (Էվերմոն):
Այն տղամարդը, որը սիրո մասին խելոք է խոսում, այնքան էլ սիրահարված չէ (Ժորժ Սանդ):
Եթե տղամարդն ու կինը անվերջ գժտվում են, երկուսից մեկը' կամ նրանք պաշտում են միմյանց, կամ չեն կարող միմյանց տանել (Կաբալյերո):
Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը (Կիպլինգ):
Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում (Հիպել):
Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են միայն նրան, ում սիրում են (Սանյալ Դյուբե):
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան (Սովաժոն):
Բնությունը կնոջն ասել է' գեղեցի՛կ եղիր, եթե կարող ես, իմաստու՛ն եղիր, եթե ցանկանում ես, բայց շրջահայաց պարտավո՛ր ես լինել (Բոմարշե):
Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը (Վ.Գյոթե):
Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է' միայն այդքանը (Ֆիլիպ Ժերֆո):
Կինը ուժ է, կինը կյանք է (Հրանտ Մաթևոսյան):
Կրակն ու կինը միևնույն բանն են (Պյութագորաս):
Այն տղամարդը, ով սիրո մասին խելացի է խոսում, այնքան էլ սիրահարված չէ (Ժորժ Սանդ):
Այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդուն, նույնքան այլանդակ է, որքան կանացի տղամարդը (Լև Տոլստոյ):
Կինը տղամարդու մեծագույն դաստիարակչուհին է (Անատոլ Ֆրանս):
Խելոք կինը նա է, որի ընկերակցությամբ կարող ես պահել քեզ' ուզածդ հիմար ձևով (Վալերի):
Գիտե՞ք արդյոք, թե որքան մեծ է կանացի հետաքրքրությունը։ Գրեթե նույնքան, որքան և տղամարդունը (Ուայլդ):
Մեզ հազվադեպ է կապում կանանց հետ այն, ինչով նա մեզ գրավել է (Քոլինզ):
Երբ գնում ես կնոջդ մոտ, մի մոռացիր մտրակը (Հերակլիտ):
Կինը ներում է արհամարհանքը, կոպտությունը, ատելությունը, սակայն նա չի ներում հեգնանքը (Էտիեն Ռեյ):
Նա, ով պաշտպանում է իր կնոջ իրավունքները, պաշտպանում է երեխայի իրավունքները, այլ կերպ ասած' պաշտպանում է ապագան (Հյուգո):
Գեղեցկուհուն երբեք չի հաջողվի անել այն, ինչին հասնում է խելացի կինը (Պավլենկո):
Կինը գեղեցիկ լինելու միայն մեկ հնարավորություն ունի, բայց հրապուրիչ լինելու համար կան հարյուր հազար հնարավորություններ (Մոնտեքսյո):
Կինը չի կարող սիրել այն մարդուն, որը, ինչպես նա զգում է, իրենից ավելի ցածր է (Ժորժ Սանդ):
Կինը դա մեծ խոսք է, նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է (Նեկրասով):
Խելամիտ կին: Եթե դու ցանկանում ես, որ ամուսինդ ժամանակ անցկացնի քեզ հետ, ապա հոգ տար այն մասին, որպեսզի նա ուրիշ ոչ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն (Պյութագորաս):
Ամեն մի արտասուք, որ թափում է սիրող կինը, ծանր մեղադրանք է տղամարդու դեմ (Պիսարև):
Երբ տղամարդն ընդունում է կնոջ հավասարությունն իր հետ, ապա նա հրաժարվում է իր նկատմամբ այն հայացքից, թե նա իր սեփականությունն է (Չերնիշևսկի):
Միայն նա է սիրում, ով սիրած կնոջն օգնում է բարձրանալ մինչև անկախություն (Չերնշիևսկի):
Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ (Ֆրանկլին):Երբ կանացի գեղեցիկ աչքերը մշուշապատվում են արցունքներով, դադարում է տեսնել տղամարդը (Տուրնիե):
Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը (Տուլե):
Մի կինը երբեմն հազար տղամարդուց ուժեղ է (Վոնդել):
Բոլոր հակադրությունները հատվում են կնոջ սրտում (Վոլտեր):
Կան իրենց շատախոսությամբ կանանց գերազանցող տղամարդիկ, բայց ոչ մի տղամարդ չունի կանացի աչքերի պերճախոսությունը (Կարլ Վեբեր):
Սիրած կնոջ խստությունն անգամ լի է անսահման հմայքով (Ստենդալ):
Կինն ամենաիրական կենդանի մարմինն է, որը ճառագում է ամենանուրբ լույսը (Սենտ Էքզյուպերի):
Կնոջ թագավորությունը քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն է (Ժան Ժակ Ռուսո):
Կնոջ առաջին և կարևորագույն հատկանիշը հեզահամբերությունն է (Ժան ժակ Ռուսո):
Համբերելը կանանց պարգևն է (Ռիլկե):
Կանայք ընդունակ են ամեն ինչի, տղամարդիկ' մնացածին (Անրի Ռենյե):
Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել (Պիրանդելո):
Կինը վեհանձն է տղամարդուց. ի տարբերութուն նրա, կինը ուշադրություն է դարձնում ոչ միայն արտաքին գեղեցկությանը (Պիրանդելո):
Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են' չգիտեն նրանց ամենևին (Պիգո Լիբրեն):
Կանայք ամբողջ կյանքում մնում են որպես երեխաներ (Շոպենհաուեր):
Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են (Ջոն Մորլի):
Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է նրանից բաժանվել' չստորացնելով նրան (Մոեմ):
Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակներն են (Հիպել):
Սիրեք ու հարգեք կնոջը. փնտրեք նրա մեջ ոչ միայն մխիթարություն, այլ զորություն, ոգեշնչում, ձեր բարոյական ու հոգեկան ընդունակությունների սատարում (Մանձինի):
Մի հարցում տղամարդիկ ու կանայք, անպայման, համերաշխ են. և՛ նրանք, և՛ մյուսները կանանց չեն վստահում (Մենքեն):
Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա (Հերդեր):
Տղամարդու համար չկա առավել ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար' ասել, թե նա այլանդակ է (Կանտ):
Կանայք չափազանց կարեկից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից (Կանտ):
Գեղեցիկ սեռը նույնքան խելք ունի, որքան տղամարդկանց սեռը (Կանտ):
Սիրուց ավելի կնոջը կործանում է սնափառությունը (Դյուդեֆան):
Տղամարդիկ ստեղծում են օրենքներ, կանայք' բարքեր (Գիբեռ):
Կանանց խոսել ստիպելու համար հազար տեսակ հնարքներ կան, սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել (Բուշե):
Կանանցից խնդրեք միայն այն, ինչ նրանք կարող են տալ (Բարբե Օրևիլյի):
Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությունը (Բալզակ):
Ամենաառաքինի կանայք երբեք ամբողջովին ողջախոհ չեն լինում (Բալզակ):
Կնոջ փաղաքշանքները արտաքսում են մուսային, թուլացնում աշխատավորի մոլեգին, կոպիտ ուժը (Բալզակ):
Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու (Բալզակ):
Մենք սիրում ենք միայն այն կանանց, որոնց երջանկություն ենք պարգևում (Աշար):