Այս շաբաթ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ընթացքում Ամանոր է: Հյուրընկալվել են այն բոլոր արտիստները, ովքեր այս ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից խոսում էին, պարզաբանում հենց այս նույն տաղավարում: Այսօր նրանք չեն խոսելու, պարզապես երգելու և շնորհավորելու են:
Էռնեստը ցանկանում է մարդկանց ազատ և սիրված տեսնել, Մարիաննա Հովհաննիսյանը' վեհ, իմաստուն և ազնիվ, Ջուսը ուզում է շատ գումար, հարուստ և իր մայրիկին սիրող տղամարդ, երգչուհի Ռիփփին խորհուրդ է տալիս բոլորին երազել, իսկ Սոնա Շահգելդյանն էլ իր շնորհավորանքի խոսքն է ասում ռուսերենով:Այս և այլ արտիստներ այս կիրակի Փոփ Արտի ամփոփիչ տոնական թողարկմանը: