Cosmo.am-ը գրում է.

 

Ըստ Սիրարփի Ադամյանի

Ոսկին որպես կոսմետիկ բաղադրիչ սկսել են օգտագործել դեռ Հին Չինաստանում: Սակայն ոսկու հիմքով բանաձևերն այսօր ստեղծվում են ոչ թե հնագույն բաղադրատոմսերով, այլ ժամանակակից գիտնականների ջանքերի շնորհիվ:

Այսօր կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են բիոոսկի, ֆիտոոսկի կամ նանոոսկի: Ոսկու նանոմասնիկները շատ բաների են ընդունակ և կոսմետոլոգիայում դրանք խթանիչի դեր են կատարում:

Ֆիտոոսկի ստանալու համար, ոսկու մոլեկուլները ներարկում են բուսական մզվածքի մեջ: Բիոոսկին այն ոսկին է, որի մասնիկները միկրոնից էլ փոքր են:

Բիոոսկին առանձնանում է յուրահատուկ ակտիվությամբ: Այդ ոսկին ստանում են բարձր տեխնոլոգիաների կամ էլեկտրոլիզի միջոցով' օգտագործելով բարձր հաճախականության հոսանք, բարձր լարում, մագնիսական դաշտի հատկությունները, և մշակում' օզոնի միջոցով:

Այս եղանակով ստացված ոսկին վառ արտահայտված հակաբացիլային հատկություն ունի, օգնում է թթվածնի մոլեկուլներին' ներթափանցել մաշկի մեջ և խթանել երիտասարդացման գործընթացը: Այն նաև ակտիվացնում է երթամաշկային արյան շրջանառությունը, մաշկից հեռացնում է թույներն ու շլակները: