Երիտասարդ և հմայիչ երգչուհի Սիրուշոն այսօր մեր աղջիկների համար յուրահատուկ fashion icon է հանդիսանում։ Նրա ռոմանտիկ և կանացի ոճը գերում է բոլորին և շատերն են փորձում կրկնօրինակել այն:

Այս անգամ մեր հաղորդման երեք հերոսուհիները փորձելու են վերստեղծել Սիրուշոյի յուրահատուկ ոճը, իսկ մեր փորձառու ժյուրիի անդամներ Հրաչուհի Ութմազյանը, Սիրարփի Ադամյանը և ոճաբան Վահան Խաչատրյանը ինչպես միշտ քննարկելու են նրանց ընտրությունը և ուղղորդելու իրենց խորհուրդներով։