Ayaor.am-ը գրում է.

 

«Տանը միայնակ» ֆիլմի դերասան Մաքոլեյ Կալկինը, ով երկար տարիներ տառապում է թմրանյութային և ալկոհոլային կախվածությունից և այլևս նկարահանվելու առաջարկներ չի ստանում, որոշել է հիշեցնել իր մասին, բայց դա արել է շատ տարօրինակ ձևով: Այս մասին գրում է Mirror-ը:

Կալկինը համացանցում հոլովակ է տեղադրել, որտեղ շատ ծիծաղելի դեմքով պիցցա է ուտում ու վերջում ողջունում է բոլորին՝ ասելով. «Բարև, իմ անունն է Մաքոլեյ Կալկին և ես հենց նոր պիցցա կերա»։

Բոլորը միանգամից գլխի են ընկել, որ Կալկինը որոշել է ծաղրել The Pizza Underground խմբի պրոդյուսեր Էնդի Ուորհոլին: Այս խումբը երգում է The Velvet Underground խմբի երգերը՝ ավելացնելով պիցցա բառը, իսկ նրանց պրոդյուսերը նման հոլովակ էր նկարել, որտեղ նույնքան «սուսուփուս», ինչպես Կալկինը, ուտում է համբուրգեր: